ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 30.7%-ՈՎ
Գերմանիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 30.7%-ով և կազմել 10.6 մլրդ եվրո, ընդ որում հաշվետու ամսվա ընթացքում ներմուծումն աճել է 5.8%-ով և կազմել 58.4 մլրդ եվրո, իսկ արտահանումն աճել է ընդամենը 3.8%-ով և կազմել 68.3 մլրդ եվրո:
Նշենք, որ սեպտեմբերին գրանցված ներմուծման ծավալների նման բարձր աճ Գերմանիայում չէր գրանցվել նախորդ տարվա հուլիսից: