ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 3,7 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Ճգնաժամի հետևանքները դեռևս զգալի են աշխարհի բոլոր երկրներում, որը դրսևորվում է առավելապես գործազրկության մակարդակի աճով: Մասնավորապես, վերլուծաբանների գնահատմամբ Գերմանիայում ներկայումս հաշվառվում է շուրջ 3,7 մլն գործազուրկ:
Գերմանիայի Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության ներկայացուցիչների գնահատմամբ` Գերմանիայի աշխատանքի շուկայի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ի տարբերություն մի շարք այլ երկրների, կարելի է գնահատել որպես մեղմ, որն առավելապես պայմանավորված է երկրում ձևավորված շուկայական տնտեսությանը բնորոշ ազդակների արդյունավետ գործունեությամբ: