
GM-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ OPEL-Ի 9 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը մտադիր է իրականացնել իր գործունեության վերակազմավորում, որի շրջանակներում նախատեսվում են աշխատատեղերի կրճատումներ, ընդ որում նախատեսված կրճատումների զգալի մասը` շուրջ 60%-ը, բաժին է ընկնում ընկերության գերմանական գործարաններին: Այս մասին նշվում է GM-ի եվրոպական Opel ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Opel-ի գործունեության վերակազմավորման ծրագրի շրջանակներում, որն ուղղված է ընկերության մրցունակության բարձրացմանը, նախատեսվում է շուրջ 9.5 հազար աշխատատեղերի կրճատում: Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչները վստահեցնում է, որ Գերմանիայում գործող Opel-ի 4 գործարաններից և ոչ մեկը չի փակվի:
Նշենք, որ ներկայումս Opel-ի գործարաններում աշխատում է ավելի քան 45 հազար մարդ: