24/06/2010 16:39
GM-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors (GM) ընկերությունը մտադիր է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) և արդեն հաջորդ շաբաթ ներկայացնել բորսա մուտք գործելու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ընկերության նախնական հայտարարության համաձայն` ընկերությունը ակնկալում է IPO-ի շրջանակներում ներգրավել 20 մլրդ դոլար: Եթե ընկերության սպասումներն արդարանան, ապա GM-ը կարող է սահմանել նոր ռեկորդ` գերազանցելով Visa ընկերության արդյունքը: Վերջինիս 2008 թվականին իրականացրած IPO-ի շրջանակներում ներգրավել էր 19,7 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ամերիկյան խոշոր ավտոարտադրողը հայտնվել էր ծանր ֆինանսական իրադրության մեջ և հայտարարել իր սննկացման մասին: Ընկերության վերակազմավորման գործընթացի իրականացման նպատակով GM-ը ԱՄՆ կառավարությունից ստացել է 50 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն: Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությանն է պատկանում GM ընկերության բաժնետոմսերի 61%-ը:
18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
Արծաթ
952.09
-5.59
16:12 18/04/26
