GM-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է SAAB-ԻՑ
Ամերիկյան առաջատար ավտոարտադրող General Motors (GM) և նիդերլանդական Spyker Cars NV ընկերությունների միջև ընթացող բանակցությունները մոտեցել են իրենց վերջնական փուլին: Ամերիկյան ավտոկոնցեռնը վաճառում է իր շվեդական Saab ստորաբաժանումը նիդերլանդական ընկերությանը:
Ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի պայմանների համաձայն գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 74 մլն դոլար` կանխիկ փոխանցմամբ: Նշենք, որ պայմանագրի շրջանակներում նիդերլանդական ընկերությունն արդեն գնել է Saab ընկերության բաժնետոմսեր` 326 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Saab-ի գործունեության ընդլայնման նպատակով ընկերության նոր սեփականատերը մտադիր է իրականացնել շուրջ 1 մլրդ դոլարի ներդրումներ:
Նշենք, որ Saab ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին, իսկ ամերիկյան GM-ը դարձել է ընկերության սեփականատեր 2000 թվականին: