16/09/2010 12:28
ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ՈՍԿԻՆ` ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ, ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ՌԻՍԿԱՅԻՆ Է
Ամերիկացի հայտնի միլիարդատեր և ներդրող Ջորջ Սորոսը, ով գլխավորում է իր Soros Fund Management ներդրումային հիմնադրամը, ևս մեկ անգամ զգուշացրել է ներդրողներին, որ ներդրումային գործառնությունները ոսկու շուկայում վտանգավոր են: Հայտնի ներդրողների խոսքերով` ֆինանսկան շուկայի այս սեգմենտը շատ ռիսկային է, և ստեղծված ֆինանսական «փուչիկը» կարող է պայթել ցանկացած պահի: Սորոսի գնահատմամբ` ոսկու գինն առաջիկայում կարող է շարունակել աճել, սակայն այդ աճն էլ ունի սահման, և ներդրողների համար անսպասելի պահի ոսկին կարող է կտրուկ էժանանալ:
Նշենք, որ Ջորջ Սորոսի հիմնադրամին է պատկանում աշխարհի խոշորագույն ոսկու հիմնադրամը` SPDR-ը, որի ոսկու պաշարները կազմում են շուրջ 16 տոննա:
Այս տարվա ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու գինն աճել է շուրջ 15%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
