ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է 400%-ՈՎ
Տարեսկզբից Մեծ Բրիտանիայում ոսկե մետաղադրամների վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են շուրջ 400%-ով: Թագավորական դրամատան պաշտոնական տվյալների համաձայն, այս տարի, համաշխարհային շուկայում ոսկու գնի շարունակական բարձրացմամբ պայմանավորված, երկրում ռեկորդային տեմպերով աճել է պահանջարկը ոսկե հուշադրամների նկատմամբ:
Նույն ժամանակահատվածում երկրում գրանցվել է նաև արժաթե հուշադրամների վաճառքի աճ, սակայն ոչ այնքան բարձր տեմպերով, որքան ոսկե հուշադրամների պահանջարկը. շուրջ 20%-ով: