Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
ՉԻՆԱՍՏԱՆԸ,ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՈՍԿՈՒ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
31/05/2011 16:27
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ,ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՈՍԿՈՒ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

2011 թվականի սկզբից ուսկու արժեքը շարունակում է դրսևորել աճի միտում: Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council) տվյալների համաձայն` 2011թ.-ի առաջին եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկն աճել է 4,6%-ով և կազմել 1000,4 տոննա, իսկ առաջարկը կրճատվել է 22,9%-ով և կազմել 872,2 տոննա: Այս պարագայում, 2010թ.-ի չորրորդ եռամսյակի ոսկու ավելցուկը 2011թ.-ի առաջին եռամսյակում փոխարինվեց 128,2 տոննա պակասուրդով: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են FОREX CLUB-ից` հաշվետու ժամանակահատվածում ոսկու պահանջարկի աճը բացատրվում է ոսկերչության մեջ մետաղի օգտագործման 12,5% աճով, որը կազմել է 576 տոննա, նաև ոսկյա ձուլակտորների և մետաղադրամների պահանջարկի 12,84% աճով, որն էլ կազմել է 366,4 տոննա: Նշենք, որ ոսկյա ձուլակտորերի և մետաղադրամների պահանջարկը աճել է հիմնականում Չինաստանի և Հունաստանի հաշվին: 

Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում  ուսկու առաջարկի կրճատումը պայմանավորված է եղել կետրոնկան բանկերի վարած թանկարժեք մետաղ չվաճառելու քաղաքականությամբ: Հատկանշական է, որ պաշտոնական հատվածը դարձել է ոսկու գնորդ: Ոսկու առաջարկի իջեցման ևս մեկ գործոն է հանդիսացել  հայտնաբերման և երկրորդային վերամշակման ծավալների կրճատումը` համապատասխանաբար 5,7% և  23,6% -ով: Վերջինս FОREX CLUB-ի վերլուծաբաննրի գնահատմամբ` կարելի է համարել դրական և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ ծրագրերի համար: Ըստ նրանց, այս տարի ոսկու գինը կարող է բարձրանալ  7,5%-ով և կազմել 1650 ԱՄՆ դոլար` մեկ տրոյական ունցիայի համար:

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59