GOLDMAN SACHS-Ը ԿՎՃԱՐԻ 16.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ
Ամերիկյան Goldman Sachs Group Inc. ֆինանսական ընկերությունը մտադիր է բանկի թոփ-մենեջերներին վճարել պարգևավճարներ` 16.7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Պարգևավճարները բանկի 30 ղեկավար աշխատակիցներին կտրամադրվեն արժեղթերի տեսքով, և ինչպես նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ` պարգևավճարներ ստացած բանկի ղեկավարության անդամները առաջիկա 5 տարիների ընթացքում չեն կարող վաճառել որպես պարգևավճար իրենց տրամադրված բանկի բարձր ռիսկային արժեթղթերը:
Այսպիսով, Goldman Sachs-ը դարձավ ամերիկյան առաջին բանկը, որը պաշտնապես հայտարարեց տարեկան բոնուսների տրամադրման իր մտադրության մասին: