
2011Թ.-ԻՆ GOOGLE-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՎՍ 6.2 ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Google-ը նախատեսում է աշխատանքի ընդունել 6.2 հազար նոր աշխատակցի` ընկերության աշխատակիցների թիվը ավելացնելով 25%-ով: Ընկերության ներկայացուցիչը չի պարզաբանել, թե նոր աշխատակիցներից քանիսը կաշխատեն ընկերության ԱՄՆ-ում գտնվող ստորաբաժանումներում և քանիսը այլ երկրներում:
Հիշեցնենք, որ Google-ն ունի 60 մասնաճյուղ աշխարհի շուրջ 30 երկրում: Ընկերությունում այժմ աշխատում է շուրջ 24 հազար աշխատակից: