Աշխարհ

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.51+1.15 WTI - 64.49+1.13
COMEX:  GOLD - 3420.80+0.11 SILVER - 38.73-0.39
COMEX:  PLATINUM - 1342.60-1.56
LME:  ALUMINIUM - 2624.50+1.53 COPPER - 9796.50+0.74
LME:  NICKEL - 15100.00+1.15 TIN - 33809.00+1.16
LME:  LEAD - 1995.00+1.27 ZINC - 2818.00+1.90
FOREX:  USD/JPY - 147.8+0.59 EUR/GBP - 1.1622-0.79
FOREX:  EUR/USD - 1.1622-0.79 GBP/USD - 1.345-0.53
STOCKS RUS:  RTSI - 1127.29-0.25
STOCKS US: DOW JONES - 45282.47-0.77 NASDAQ - 21449.29-0.22
STOCKS US: S&P 500 - 6439.32-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 42394.40-0.97 TOPIX - 3071.99-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 25524.92-1.18 SSEC - 3868.38-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.00 CAC40 - 7843.04-1.59
STOCKS EUR:  DAX - 24273.12-0.37
26/08/2025  CBA:  USD - 382.51-0.31 GBP - 515.51-0.91
26/08/2025  CBA:  EURO - 445.43-2.01
26/08/2025  CBA:  GOLD - 41005-33 SILVER - 467.38-0.38
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԻՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԴԵՖՈԼՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
02/11/2010 12:06
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԻՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԴԵՖՈԼՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունաստանի կառավարությունը այլևս չի քննարկի 300-մլրդ դոլար ընդհանուր ծավալով երկրի արտաքին պետական պարտքի վերակազմավորման հարցը: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի կառավարության ներկայացուցիչ Գեորգի Պետալոտիսը: Վերջինիս խոսքերով` Հունաստանի արտաքին պետական պարտքի վերակազմավորման հարցն այլևս ենթակա չէ քննարկման:

Այսպիսով, Հունաստանը բացառում է իր երկարաժամկետ պարտավորությունների գծով դեֆոլտի հավանականությունը և  չի նախատեսում իրականացնել իր պարտքերի վերակազմավորում` գիտակցելով, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն Հունաստանի, այլև ողջ Եվրագոտու ֆինանսկաան կայունության վրա:

Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված,  Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 12%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:

AMP
26/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.51
-0.31
Եվրո (EUR)
445.43
-2.01
Ռուբլի (RUR)
4.7582
+0.0139
Լարի (GEL)
141.88
+0.01
41005
-33
Արծաթ
467.38
-0.38