
ԵՄ-ԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԴԻՄԻ ԱՄՀ-ԻՆ
Եվրամիությունից անհրաժեշտ աջակցություն չստանալու դեպքում Հուսաստանը պատրաստ է դիմել Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ): Այս մասին այսօր կայացած կառավարության արտահերթ նիստի շրջանակներում հայտարարել է Հունաստանի վարչապետ Գերոգիոս Պապանդրեուն:
Նշենք, որ հակաճգնաժամային ծրագրերի փաթեթի հաստատմանը նվիրված նիստի շրջանակներում Հունաստանի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ կրճատել երկրի պետական բյուջեի ծախսերից շուրջ 2,4 մլրդ եվրո, ինչը հնարավորություն կտա նվազեցնել պետական բյուջեի` արդեն ռեկորդային մակարդակի հասած պակասուրդը: