ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ
Ֆինանսական մի շարք խոշոր կառույցներ և բանկեր ողջունել են Եվրամիության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) որոշումը` Հունաստանին աջակցություն ցույց տալու նպատակով 110 մլրդ եվրո որպես ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, և պատրաստակամություն հայտնել աջակցել Հունաստանի Փրկման ծրագրի իրականացման գործընթացին:
Ինչպես նշվում է Միջազգային Ֆինանսների Ինստիտուտի կողմից հաստատված փաստաթղթում` աշխարհի խոշորագույն բանկերը պատրաստ են իրենց գործառնությունների շրջանակներում աջակցել Հունաստանին և վերջինիս համաճգնաժամային ծրագրերով նախատեսված ծախսերի մի մասը իրականացնել սեփական միջոցներով: