10/09/2010 16:49
ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ
Հունաստանի պետական բյուջեի պակասուրդը, որը չի ներառում տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ապահովության ծառայության ծախսերը, 2010 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում կազմել է 14,49 մլրդ եվրո: Հունաստանի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժաանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 32%-ով: Հատկանաշական է, որ չնայած բյուջեի պակասուրդի մակարդակի զգալի կրճատմանն, այնուամենայնիվ, Հունաստանի կառավարությանը չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքին, այն է` մինչև տարեվերջ կրճատել այս ցուցանիշը շուրջ 39,5%-ով:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 13%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
