ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 300 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԿԱՄ ՀՆԱ-Ի 125%-Ը
Հունաստանի արտաքին պարտքը հասել է ռեկորդային 300 մլրդ եվրո մակարդակի: Այս մասին նշվում է Հունաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Այսպիսով, հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնց համաձայն այս տարվա արդյունքներով Հունաստանին ՀՆԱ-ն կազմել է 240 մլրդ եվրո, ստացվում է, որ Հունաստանի արտաքին պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 125%-ը:
Նշենք, որ Հունաստանի կառավարությունը մինչ այս կանխատեսել էր ընթացիկ տարվա արդյունքներով երկրի արտաքին պարտքի սահմանում ՀՆԱ-ի 113% մակարդակում, որը ամենաբարձրն է Եվրագոտու մյուս երկրների համեմատությամբ:
Հունաստանի կառավարությունն այս պայմաններում բացառում է դեֆոլտի հավանականությունը: