ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԽՈՍՏԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Հունաստանին խոստացված ֆինանսական աջակցության փաթեթի առաջին մասը` 5,5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, արդեն փոխանցվել է Հունաստանի կառավարությանը:
Ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն և Եվրամիության անդամ երկրները նախատեսում են դեֆոլտի եզրին հայտնված Հունաստանին տրամադրել ֆինանսական աջակցություն` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը ներկայումս փորձում է լուծել պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրները և նախատեսում է պետական բյուջեի ծախսերի սահմանափակում` պետական հատվածում աշխատատեղերի կրճատման և սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման շրջանակների զսպման ճանապարհով: