ԳԵՈՐԳԻՈՍ ՊԱՊԱՆԴՐԵՈՒ – ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԴԵՖՈԼՏ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԻ
Հունաստանի կառավարությունը չի պատրաստվում հայտարարել դեֆոլտ: Այս մասին Եվրախորհրդի հերթական նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն:
Վերջինիս խոսքերով` Հունաստանի կառավարությունը մտադիր է իրականացնել կոնկրետ քայլեր` երկրի պետական բոյւջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ և ակնկալում է Եվրամիության անդամ երկրներից կոնկրետ աջակցության առաջարկություններ, որոնք պարտադիր չէ, որ կրեն միայն ֆինանսական բնույթ:
Հունաստանի վարչապետը չի բացառել նաև, որ Եվրամիությունից անհրաժեշտ աջակցություն չստանալու դեպքում Հունաստանը կարող է դիմել Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ):
Նշենք, որ ներկայումս Եվրամիության ամենաթույլ օղակը Հունաստանն է: Երկրի բյուջեի պակասուրդը նախորդ տարվա արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի շուրջ 12,7%-ը: