23/06/2010 15:08
ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԱՅԼԵՎՍ ԴԵՖՈԼՏ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Հունաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական համակարգի ճգնաժամն առանց պարտքի վերակազմավորման: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն` նշելով, որ Հունաստանին դեֆոլտ այլևս չի սպառնում: Հուաստանի վարապետն իր խոսքում նաև նշել է, որ հույներն այժմ ապրում են բավականին ծանր ժամանակաշրջան, սակայն, այդուհանդերձ, բոլորին հասկանալի է պետական ծախսերի կրճատման և պետության ֆինանսական միջոցների տնտեսման քաղաքականության ահրաժեշտությունը: Հունաստանի վարչապետի խոսքերով` Հունաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հունաստանը հայտնվել էր բավականին լուրջ բյուջետային խնդիրների առջև և ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել էր Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 13%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
11:04 12/08/26
10:50 12/08/26
10:30 12/08/26
