ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Հունաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ճշգրտված տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Հունաստանի ՀՆԱ-ն աճել է շուրջ 0.4%-ով, ինչը խոսում է այն մասին, որ Հունաստանի տնտեսությունն արդեն գտնվում է վերականգնման փուլում: Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հունաստանում գրանցվել է 0.5% անկում, իսկ երկրորդ եռամսյակում` 0.1% անկում:
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն այս նույն ժամանակահատվածում Հունաստանի արտաքին պարտքը դրսևորել է շարունակական աճի միտում և ներկայումս գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 100%-ը, իսկ բոյւջեի պակասուրդը շուրջ 4 անգամ գերազանցում է Եվրագոտում թույլատրելի 3% մակարդակը: