ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՐ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը կազմել է 4,3 մլրդ ֆունտ ստերլինգ (6.7 մլրդ դոլար), և որոշ վերլուծաբանների գնահատմամբ` եթե այս երկրի կառավարությունը շարունակի փոխառություններ վերցնել նույն ծավալներով, ապա 2010 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիան երկրի ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի պակասուրդի հարաբերակցությամբ առաջ կանցնի Հունաստանին, որը ներկա պայմաններում Եվրամիության ամենաթույլ օղակն է:
Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ հունվար ամսում գրանցվել է բյուջեի պակասուրդ:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի պետական պարտքը կազմում է 848 մլրդ դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 59,9%-ը: Հունաստանի պետական պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 130%-ը: