15/09/2010 11:29
ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԵՋ-ՖՈՆԴԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Հեջ-ֆոնդերի գոյության պատմության ընթացքում ներդրողներին առավելագույն շահույթ ապահովում է ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսի Quantum Endowment հեջ-ֆոնդը: Իր հիմնադրման օրավանից` 1973 թվականից սկսած, ֆոնդն ապահովել է շուրջ 32 մլրդ դոլարի եկամուտ: Եկամտաբերության տեսանկյունից աշխարհի երկրորդ խոշորագույն հեջ-ֆոնդը Paulson & Co-ն է, որի սեփականատերը ամերիկյան հիփոթեքային շուկայի անկման պայմաններում հարստացած գործարար Ջոն Պոլոսն է: Այս ֆոնդը, որը հիմադրվել է 1994 թվականին, իր գոյության ընթացքում աշխատել է 26,4 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ ներդրողներին ռեկորդային եկամուտներով ապահովող հեջ-ֆոնդերի վարկանիշի առաջին եռայակը եզրափակում է Bridgewater Pure Alpha հեջ-ֆոնդը: Վերջինիս գրանցած եկամուտների ընդհանուր ծավալը կազմում է 13,3 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, աշխարհի 10 առաջատար հեջ-ֆոնդերի համախառն եկամուտը գերազանցում է 154 մլրդ դոլարը: Ցուցանիշը կազմում է այս ոլորտում գործող շուրջ 7 հազար ֆինանսական կառույցների համախառն եկամտի մեկ երրորդը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
