
HEINEKEN-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 8%-ՈՎ
Գարեջրի արտադրությամբ համաշխարհային առաջատար նիդերլանդական Heineken NV ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեւթյան արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 3,5%-ով և կազմել 2,94 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսների ընթացքում Heineken ընկերության արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 8%-ով:
Heineken ընկերությունը հիմնադրվել է 1864 թվականին: Ներկայումս ընկերության արտադրանքն իրացվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: