HEINEKEN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 5 ԱՆԳԱՄ
Գարեջրի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` նիդերլանդական Heineken NV-ն, ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 4,87 անգամ` կազմելով 1,01 մլրդ եվրո: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով Heineken ընկերության զուտ շահույթը կազմել էր 209 մլն եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու 12 ամիսների ընթացքում նիդերլանդական ընկերության հասույթն աճել է 2,7%-ով և կազմել 14,7 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 63%-ով` կազմելով 1,75 մլրդ եվրո:
Heineken ընկերությունը հիմնադրվել է 1964 թվականին, և ընկերության արտադրանքը ներկայումս իրացվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում:
Ընկերության խոշոր բաժնետերն է L”Arche հոլդինգը: