ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՀՈՍՈՒՄ Է ՀՈՆԿՈՆԳ
2009 թվականի ընթացքում նոր գրանցված ընկերությունների թիվը Հոնկոնգում հասել է ռեկորդային մակարդակի: Անցյալ տարվա 12 ամիսների ընթացքում Հոնկոնգում գրացվել են 109,4 հազար նոր ընկերություններ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 10,93%-ով:
Ինչպես նշում են պաշտոնական լրատվամիջոցները` 2009 թվականի վերջի դրութամբ գրանցամատյաններում հաշվառված ընկերությունների ընդհանուր թիվը Հոնկոնգում կազմել է 772,3 հազար, ընդ որում հաշվետու տարվա ընթացքում Հոնկոնգում իրենց ներկայացուցչություններ են բացել արտասահմանյան 683 ընկերությունները:
Նշենք նաև, որ 2009 թվականի վերջի դրությամբ Հոնկոնգում իրենց գործունեությունն են ծավալել 7912 ոչ տեղական ընկերություններ: