HONDA MOTOR-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2.5 ԱՆԳԱՄ
Ավտոմեքենաներ արտադրող ճապոնական խոշորագույն Honda Motor Co. Ltd-ի շահույթը 2010-2011 ֆինանսական տարվա 9 ամիսների ընթացքում աճել է 149.5% և կազմել 489.5 միլիարդ յեն (5.96 միլիարդ դոլար): Նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 6.7% և կազմել 6.72 տրիլիոն յեն (81.8 միլիարդ դոլար): Այս մասին նշվում է ճապոնական ավտոհսկայի հրապարակած մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթը ավելացել է 95.6%-ով և կազմել 523.57 միլիարդ յեն (6.37միլիարդ դոլար):