
HOVNANIAN ENTERPRISES ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ 6% ԱՃ
Առանձնատների շինարարությամբ զբաղվող ամերիկյան Hovnanian Enterprises Inc. ընկերության արժեթղթերի գները մեկ օրվա ընթացքում գրանցել են շուրջ 6% աճ այն բանից հետո, երբ ընկերությունը հրապարակել է եռամսյակին իր ֆինանսական ցուցանիշները: Ամերիկյան այս առաջատար շինարարական ընկերությունը, վերլուծաբանների համար անսպասելիորեն, գրանցել է եռամսյակային շահույթի աճ:
Hovnanian Enterprises Inc. ընկերությունը հիմնադրվել է 1959 թվականին և շուրջ 50 տարիների իր գործունեության արդյունքում ձեռք է բերել մեծ ճանաչում: Հայազգի Գևորգ Հովնանյանի հիմնադրած շինարարական ընկերությունն այժմ իր գործունեությունն է ծավալում ԱՄՆ 18 նահանգներում: