ԱՄԵՐԻԿՅԱՆ HP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ 9 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում կրճատել շուրջ 9 հազար աշխատատեղ: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` այս կերպ ընկերությունը նախատեսում է տնտեսել ծախսերը 500-700 մլն դոլարով:
Նշենք, որ HP ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցում է 304 հազարը: Այսպիսով, առաջիկա երեք տարիների ընթացքում աշխատանքից կազատվեն ընկերության աշխատակիցնրի 3%-ը: