HP-Ն ԿԴԱՌՆԱ 3COM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Hewlett-Packard Company ընկերությունը մտադիր է ձեռք բերել ցանցային հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող 3Com Corp ընկերության ակտիվները: HP ընկերության տարածած հաղորդագրության համաձայն գործարքի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 2,7 մլրդ դոլար:
Երկու ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հաստատել են գործարքի կնքումը, որը տեղի կունենա մինչև 2010 թվականի առաջին կիսամսյակը: