
HP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7.9%-ՈՎ
Անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Hewlett-Packard (HP) Co. ընկերությունն ամփոփել է 2008-2009 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին, նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7.9%-ով և կազմել 7.66 մլրդ դոլար:
Հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում HP ընկերության հասույթը կրճատվել է 3.2%-ով և կազմել 114.55 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է շուրջ 3%-ով և կազմել 10.13 մլրդ դոլար: