Աշխարհ

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
HSBC-Ն ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻՑ
01/09/2010 10:49
Կիսվել

HSBC-Ն ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻՑ

Բրիտանական HSBC Holdings PLC-ն, որն այսօր Եվրոպայի խոշորագույն բանկն է, աստիճանաբար հրաժարվում է իր ամերիկյան ակտիվներից: Ինչպես նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ` բանկը 3,56 մլրդ դոլարով վաճառել է իր` ավտոմեքենաների ապահովագրական գործիքների վաճառքի գծով ԱՄՆ-ում գործող վերջին մասնաճյուղն իսպանական Santander ընկերությանը: Ըստ գործարքի պայմանների` Santander Consumer USA Inc.-ն պարտավորվել է նաև մարել ապահովագրական ստորաբաժանման պարտքը, որը կազմում է շուրջ 431 մլն դոլար:Նշենք, որ այս տարվա մարտ ամսին Santander-ը HSBC բանկից 1 մլրդ դոլարով գնել էր նաև բանկի ամերիկյան մեկ այլ դուստր ընկերություն, որն առավել մասնագիտացված էր ավտոմեքենաների վարկավորման գործընթացներում: 
Ընդհանուր առամբ, HSBC-ն չի փորձում թակցնել այն հանգամանքը, որ մտադիր է կրճատել ԱՄՆ-ում իր ակտիվները: Նման ցանկությունը նախ և առաջ պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում ԱՄՆ-ում բրիտանական բանկի կրած զգալի կորուստներով:
Նշենք, որ դեռևս 2002թ. HSBC բանկը 14 մլրդ դոլարով գնել էր ամերիկյան Household International Inc. ընկերությունը, ինչի արդյունքում բրիտանական բանկը դարձրել էր ԱՄՆ-ում հիպոթեկային վարկավորման ոլորտում ամենախոշոր ֆինանսական հաստատությունը: Սակայն 2008-2009 թթ. ընթացքում ամերիկյան շուկայում HSBC-ն կրել էր միլիարդավոր դոլարների հասնող վնասներ:2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բանկն ԱՄՆ-ում կրկին գրանցել է կորուստներ` 74 մլն դոլարի սահմաններում: Բանկն  իր ամերիկյան մասնաճյուղերում աշխատանքից հեռացրել է ավելի քան 3 հազ. աշխատակիցների:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58