HSBC – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱ
HSBC Holdings Plc բանկի շվեյցարական մասնաճյուղը, որը մատուցում է անհատական բանկային ծառայություններ, հայտարարել է, որ բանկի բոլոր օտարերկրյա խոշոր հաճախորդները ձգտում են տեղափոխվել Շվեյցարիա: Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ հաճախորդների նման որոշումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այլ երկրներում հարկային վարչարարության խստացմամբ, ինչպես նաև բանկային գաղտնիքի բացահայտմամբ:
Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող ոչ ռեզիդենտ հաճախորդների համար բանկային գաղտնիքը վտանգված է: Շվեյցարական կառավարությունը որոշում է ընդունել համագործակցել ԱՄՆ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների հետ և բացահայտել հարկերից խուսափելու մեջ կասկածվող և շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող այդ երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները: