Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 9.2 ՄԼՆ HTC ՍՄԱՐԹՖՈՆ
12/04/2011 11:01
Կիսվել

ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 9.2 ՄԼՆ HTC ՍՄԱՐԹՖՈՆ

Սմարթֆոնների և պլանշետ համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար թայվանական HTC ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները` գրանցելով նոր «ֆինանսական» ռեկորդներ: Այսպես, հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերության համախառն հասույթը կազմել է 3.49 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը` 512 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է ցուցանիշների ռեկորդային աճ. 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով HTC ընկերության հասույթը կազմել էր 1,2 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը` 158 մլն դոլար:

HTC ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 ֆինանսական տարվա առաջին երեք ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում վաճառվել է ընկերության արտադրության 9.2 մլն սմարթֆոն: Նշենք, որ մինչ այս HTC ընկերությունը հաշվետու եռամսյակի համար ներկայացրել էր առավել «համեստ» կանխատեսումներ` ակնկալելով սմարթֆոնների վաճառքի ծավալի համեմատաբար ցածր ցուցանիշ` 8.5 մլն-ի սահմաններում:

 
Ընթացիկ ֆինանսական տարվա արդեն երկրորդ եռամսյակի համար ընկերությունը կանխատեսում է սմարթֆոնների վաճառքի ծավալների զգալի աճ: Սպասվում է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում կվաճառվի 11 մլն HTC սմարթֆոն: Ինչ վերաբերում է ամբողջ 2011 թվականի ծրագրերին, ապա այստեղ հարկ է նշել, որ HTC-ը մտադիր է նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկել իր վաճառքի ծավալները:

Ինչպես նշում են վերլուծաբանները` թայվանական այս ընկերությանը հաջողվում է «հաղթական քայլերով» շարժվել առաջ` նախ և առաջ շնորհիվ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների նկատմամբ շուկայում ձևավորված մեծ պահանջարկի և իր վարած գնային ճկուն քաղաքականության:

HTC Corp.-ը հիմադրվել է 1997 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունն իր արտադրանքը թողարկել է համաշխարհային առաջատար բջջային կապի օպերատոների բրենդներով, սակայն հետագայում, 2006 թվականից սկսած, ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել սեփական բրենդով: 2007 թվականին Business Week ամսագրի կողմից HTC-ը  ճանաչվել է Ասիայի առավել արդյունավետ և արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություններից մեկը:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37