ՉԱՎԵՍԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼ ԵՐԿՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ «ԻՍՊԱՆԱԿԱՆ» ԲԱՆԿԸ
Վենեսուելիայի նախագահ Ուգո Չավեսը սպառնացել է ազգայնացնել իսպանա-վենեսուելական BBVA-Provincial բանկը: Նախագահի խոսքերով, այդ ֆինանսական կազմակերպությունը, որը հրաժարվել էր տրամադրել հիփոթեքային վարկեր, խախտում է երկրի Սահմանադրությունը:
BBVA-Provincial բանկը հանդիսանում է Վենեսուելայի երրորդ խոշորագույն բանկը, որի բաժնետոմսերի 55%-ը պատկանում է իսպանական BBVA բանկին:
Նշենք, որ ներկա պահին Վենեսուելիայի կառավարությունը վերահսկում է երկրի բանկային համակարգի 25%-ը:
Վենեսուելիայի Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների բնակարանային իրավունքը, և կառավարությունն ամեն տարի բանկային համակարգին հատկացնում է միջոցներ` հիփոթեքային վարկեր տրամադրելու համար: