HUMMER-Ը ՀԱՄԱԼՐԵԼ Է GM-Ի «ՄԱՀԱՑԱԾ» ԲՐԵՆԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Չինաստանի կառավարությունը չի հաստատել Hummer բրենդի գնման գործարքը, և այժմ այս բրենդը, մի շարք այլ բրենդների նման, ինչպիսեք են Pontiac-ը և Saturn-ը, կընդգրկվի ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերության «մահացած» բրենդների ցուցակում:
Հիշեցնենք, որ General Motors-ը և չինական Sichuan Tengzhong Heavy Industrial Machinery Co. ընկերությունը Hummer բրենդի վաճառքի վերաբերյալ ձեռք էին բերել նախնական պայմանավորվածություն դեռևս 2009 թվականի հոկտեմբերին: Այս գործարքի ընդհանուր արժեքը գանահտվում էր շուրջ 150 մլն դոլար:
GM-ն ինքը դարձել էր Hummer բրենդի սեփականատեր 1999 թվականին` գնելով այն AM General ընկերությունից: