
ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ HYUNDAI ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ
2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հարավկորեական Hyundai Motor Co ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 3 անգամ և կազմել 979,1 մլրդ վոն, իսկ հասույթն այդ նույն եռամսյակում աճել է շուրջ 33,8%-ով և կազմել 8,10 տրիլիոն վոն: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակում ընկերության գրանցած արդյունքները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: