29/07/2010 13:44
HYUNDAI MOTOR-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 71% ԱՃՈՎ
Հարավկորեական Hyundai Motor Co. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 71%-ով և կազմել 1,2 մլրդ դոլար: Ընկերության հայտարարության համաձայն` հաշվետու եռամսյակում ընկերությանը հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ ընկերության արտադրության նոր մոդելի ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճի:
Հաշվետու եռամսյակում Hyundai Motor-ի հասույթն աճել է 18%-ով, իսկ ընկերության մանրածախ վաճառքի ծավալներն աճել են շուրջ 13%-ով: Հատկանաշական է, որ վաճառքի ծավալների զգալի աճ ընկերությունը գրանցել է ԱՄՆ ավտոշուկայում` շուրջ (33%):
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
