IATA – 2011Թ.-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ IATA-ն, վերանայել է իր կանխատեսումները 2011թ.-ի համար: Սպասվում է, որ այս տարի աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները կգրանցեն շահույթի մակարդակի անկում` մոտ 2 անգամ: Ցուցանիշը կկազմի շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ մինչ այս IATA-ն կանխաեսել էր, որ ընթացիկ տարում խոշորագույն ավիաընկերությունների շահույթը կկազմի 8,6 մլրդ ԱՄՆ դոլար: Կանխատեսումային ցուցանիշների վերանայումը կապված է մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկարշարժի, համաշխարհային շուկայում նավթի գնի բարձրացման և Հյուսիասային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակների հետ:
IATA-ն հանդիսանում է միջազգային խոշորագույն ավիափոխադրողների ասոցիացիա, որի անդամ ավիաընկերություններին բաժին է ընկնում համաշխարհային ավիափոխադրումների 93 տոկոսը: Կազմակերպությանն անդամակցում է 230 ավիաընկերություն: