29/07/2010 10:42
IATA – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
2010 թվականի հունիս ամսվա արդյունքներով միջազգային ավիափոխադրումներն աճել են 26,5%-ով: Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի (IATA) տվյալներով այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 2 անգամ:
IATA-ի տարածած հաղորդագրության համաձայն` միջազգային ավիաընկերությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում զգալի անկում գրանցելուց հետո այժմ արդեն գտնվում են վերականգնման փուլում: Վերլուծաբանների գնահատմամբ` ավիաընկերություններն ապահովում են աճի առավել բարձր տեմպեր, քան ակնկալվում էր:
Նշենք, որ IATA-ն ներառում է 230 ավիաընկերություններ, որոնք ապահովում են միջազգային ավիափոխադրումների 93%-ը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
