IATA – ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՃԵԼ Է
Միջազգային ավիաընկերությունները գրանցել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկի աճ: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների համաձայն` ընթացիկ տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումներն աճել են 9,5%-ով, իսկ բեռնափոխադրումները` 26,5%-ով:
IATA-ի վերլուծաբանների գնահատմամբ` առաջիկա ամիսներին, ճգնաժամի պայմաններում գրանցած զգալի անկումից հետո, ավիաընկերությունները կապահովեն ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղևորափոխադրումների կայուն աճ: