31/08/2010 10:23
IATA – ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA) հրապարակել է որոշ տվյալների աշխարհի խոշորագույն ավիաընկերությունների ֆինանսական արդյունքների մասին: Այսպես, ասոցիացիան ուսումնասիրել է 47 խոշոր ավիաընկերությունների գործունեությունը և ներկայացել որոշ տվյալներ: 2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով այս ավիաընկերություններն ապահովել են 3,9 մլրդ դոլարի համախառն զուտ շահույթ: Այս ցուցանիշն, ըստ IATA-ի գնահատականների, կարող է հիմք տալ ենթադրել, որ ավիաընկերություններն աստիճանաբար հաղթահարում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակում զուտ շահույթի առավել բարձր ցուցանիշներ ապահվել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի ավիաընկերությունները:
Նշենք, որ 2009 թվականի ապրիլի-հունիս ժամանակահաատվածում աշխրհի խոշորագույն այս 47 ավիաընկերությունները կրել էին 881 Մլն դոլարի զուտ վնաս:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
