
IBM-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի առաջատար ամերիկյան IBM ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 13%-ով և կազմել 2,6 մլրդ դոլար:
Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 5%-ով` կազմելով 22,9 մլրդ դոլար: