19/10/2010 11:06
IBM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 3,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն` ամերիկյան IBM-ն, ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 12%-ով և կազմել 3,6 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա համապատասխան եռամսյակում ընկերությունն ապահովել էր 3,2 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն մեկ սովորական բաժնետոմսի դիմաց ընկերության շահույթը կազմել է 2,82 մլրդ դոլար, որը շուրջ 18%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընկերության հասույթը հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում աճել է 3%-ով և կազմել 24,3 մլրդ դոլար:
IBM-ի պաշտոնական կանխատեսումների համաձայն` 2010 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը մեկ բաժնետոմսի դիմաց կկազմի 11,40 դոլար:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
