ICBC ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՅՍԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 58% ԱՃ
Շուկայական արժեքով աշխարհի խոշորագույն բանկը ճանաչված չինական Industrial & Commercial Bank of China (ICBC) բանկն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բանկի շահույթն աճել է 58%-ով` շնորհիվ երկրում վարկային միջոցների նկատմամբ պահանջարկի շարունակական աճի, և կազմել 28,6 մլրդ յուան (4,2 մլրդ դոլար):