ԱՄՀ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 1.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) խորհուրդը որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 1.5 միլիարդ դոլար: ԱՄՀ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Stand-by ծրագրով Ուկրաինային արդեն տրամադրվել է նախատեսվող 15.3 միլիարդ դոլարից 3.4 միլիարդը:
Այս ֆինանսական միջոցները տրամադրվում են կառավարության բարեփոխումների ծրագրերին աջակցելու համար:
ԱՄՀ ներկայացուցիչ Ջ. Լիպսկի խոսքերով, Ուկրանիան հաստատակամ է հարկային, ֆինանսական, էներգետիկ բարեփոխումների իրականացման գործում, և այս բարեփոխումների հետևողական և հաջորդական իրականացումը կնպաստի տնտեսության աճին ու ներդրումների հոսքին: