
ԱՄՀ – ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ
«Մեծ քսանյակ»-ի (G20) անդամ երկրների ղեկավարները Հարավային Կորեայում կայանալիք համաժողովի շրջանակներում պետք է քննարկեն համաշխարհային տնտեսությունում հարստության վերաբաշխման հարցերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը` նշելով, որ այսօր զարգացող տնտեսութուններում առավել մեծ է սոցիալական անհավասարությունը, և անհրաժեշտ է G20-ի մակարդակով ձեռնարկել քայլեր այս երկրներում եկամուտների բերաբաշխման ուղղությամբ: ԱՄՀ ղեկավարի խոսքերով` եկամուտների արդյունավետ վերաբաշխումը կնպաստի նաև գործազրկության դեմ պայքարի և աղքատության հաղթահարման ծրագրերի իրականացմանը: