ԱՄՀ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 4,6% ԱՃ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է ընթացիկ տարվա համար համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը: ԱՄՀ նոր կանխատեսման համաձայն 2010 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության աճը կկազմի 4,6%: Մինչ այս կանխատեսվել էր համաշխարհային տնտեսության 4,2% աճ:
Նշենք, որ ԱՄՀ անփոփոխ է թողել իր կանխատեսումը 2011 թվականի համար` ակնկալելով համաշխարհային տնտեսության 4,3% աճ:
ԱՄՀ պաշտոնական կայքում հրապարակաված հայտարարության համաձայն` համաշխարհային տնտեսության վերականգնումն ընթանում է բավականին արագ տեմպերով, սակայն եվրոպական պարտքային ճգնաժամը և այս տարածաշրջանի որոշ երկրների ֆինանսական խնդիրները կարող են համաշխարհային տնտեսության նոր ցնցումների պատճառ դառնալ: