
ԱՄՀ-Ն ՈՒՂԻ Է ՀԱՐԹՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը որոշում է ընդունել ընդլայնել զարգացող երկրների ներկայությունը կազմակերպությունում: Այսպես, ԱՄՀ նոր որոշման համաձայն, հիմնադրամի 6% լրացուցիչ քվերարկության բաժնեմասերը կվաճառվեն զարգացող տնտեսությամբ երկրների կառավարություններին:
Հատկանշական է, որ այս որոշման արդյունքնում Չինաստանը հնարավորություն կունենա մեծացնել իր ներկայությունը կազմակերպությունում և իր մասնաբաժնով զբաղեցնել երրորդ տեղը` ԱՄՆ-ից և Ճապոնիայի հետո` առաջ անցնելով Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Նշենք նաև, որ ԱՄՀ կազմում 10 խոշոր անդամ-պետությունների շարքում կհայտնվեն նաև Ռուսաստանը և Բրազիլիան: