ԱՄՀ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) երեկ` մայիսի 9-ին, հաստատել է Հունաստանին աջակցության նպատակով տրամադրվող 30 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական աջակցության փաթեթը: ԱՄՀ հայտարարության համաձայն` տրամադրվող վարկային միջոցները կուղղվեն Հունաստանի` շուրջ 300 մլրդ եվրոն գերազանցող պետական պարտքի վերաֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ Հունաստանը, հայտնվելով լուրջ ֆինանսական խնդիրների առջև, այս տարվա ապրիլին ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով պաշտոնապես դիմել էր ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ԱՄՀ-ին:
Մայիսի 2-ին Եվրագոտւ 16 անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Հունաստանին տրամադրվող 110 մլրդ եվրո ծավալով ֆինանսական աջակցության փաթեթը: