Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ԱՄՀ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՅՆՊԻՍԻՆ ՉԷ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԷՐ
11/02/2011 10:50
Կիսվել

ԱՄՀ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՅՆՊԻՍԻՆ ՉԷ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԷՐ

Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը այնպիսին չէ, ինչպիսին ակնկալվում էր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը` ելույթ ունենալով ԱՄՀ վաշինգտոնյան գրասենյակում կազմակերպված` առավել կայուն համաշխարհային ֆինանսական համակարգին անցման ուղիներին նվիրված սեմինարի շրջանակներում:

ԱՄՀ ղեկավարը կարծիք է հայտնել, որ համաշխարհային տնտեսության ներկայիս խնդիրները, եթե համապատասխան լուծում չստանան, կարող են նոր ճգնաժամի պատճառ դառնալ: Դոմինիկ Սթրոս Կանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացն ընթանում է անհավասարաչափ, և հետևաբար, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, կրում է ոչ կայուն բնույթ: Բացի այդ գործազրկության մակարդակն ամբողջ աշխարհում շարունակում է բարձր մնալ:

ԱՄՀ ղեկավարն իր խոսքում նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունում ներկայումս նկատելի են այնպիսի հիմնախնդիրներ, որոնք բնութագրական էին մինչճգնաժամային փուլին: «Համաշխարհային տնտեսությունում այսօր առկա են անհավասարակշռություններ և խնդիրներ` կապված կապիտալի ոչ կայուն արտահոսքի, արժութային ճնշումների, պահուսստների աճի աննախադեպ տեմպերի հետ, և այս պայմաններում անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք կամրապնդեն համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը և հիմքեր կստեղծեն հնարավոր ճգնաժամերից խուսափելու համար», – նշել է Դոմինիկ Սթրոս Կանը:

Ընդհանուր առմամբ, Դոմինիկ Սթրոս Կան վստահություն է հայտնել, որ ներկայումս, ինչպես երբևիցե, անհրաժեշտ է միջազգային համագործակցության շրջանակնների ընդլայնում:

AMP
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58