ԱՄՀ – ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՄԸՆԹԱՑ ԱՃ
Եվրոպական երկրներում դրսևորվում են տնտեսության կայուն, բայց ոչ համընթաց զարգացման միտումներ: Նման եզրահանգման են եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները` ուսումնասիրելով տարբեր երկրներում ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործընթացի դրսևորումները:
Ինչպես նշվում է ԱՄՀ զեկույցում` եվրոպական երկրներում գրանցված դրական միտումներն առավելապես պայմանավորված են տնտեսության տարբեր ոլորտների խթանման նպատակով իականացվող պետական աջակցության ծրագրերի դրական արդյունքներով:
ԱՄՀ-ն առաջիկա երկու տարիներին Եվրամիության անդամ երկրների համար կանխատեսում է սպառողների վստահության վերականագնում և ներքին սպառման ծավալների աճ: Միևնույն ժամանակ, ԱՄՀ գնահատմամբ, բանկային ոլորտի վերականգնման համար եվրոպական երկրներից կպահանջվի դեռևս երկար ժամանակ: